Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, գնաճը ցածր է, դրամի փոխարժեքը՝ կայուն

ՀՀ-ում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են, գնաճը ցածր է, դրամի փոխարժեքը՝ կայուն
31.10.2014 | 15:47

Հայաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղում են: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը: Վերջինիս գնահատմամբ՝ մեր երկրում տնտեսական աճի շարունակական դանդաղումը պայմանավորած է երկու գործոնով, որից առաջինը արտաքին հանգամանքն է՝ մեծապես պայմանավորված Ռուսաստանի տնտեսության վիճակով: Վերջին ամիսներին, կապված ՈՒկրաինայի իրավիճակի հետ, նվազել են Ռուսաստանից եկող փոխանցումները: Չնայած սրան, կա նաև ԵՄ-ի տնտեսության ոչ մեծ աճի հանգամանքը: ԱՄՀ ներկայացուցչության ղեկավարը որպես երկրորդ գործոն նշել է ներքին խնդիրները: «Սա ավելի շատ ներքին խնդիր է և կապված է երկրի բյուջեի կատարման հետ»,- ասել է տիկին Սանչեսը: Վերջինս նշել է, որ 2014 թվականի բյուջեով նախատեսված մի շարք տնտեսական նախագծեր չեն իրականացվել, թեև դրանք կյանքի կոչելու համար «կային բոլոր հնարավորությունները և ֆինանսական միջոցները»: Իբրև «լավ լուր» բանախոսը նշել է, թե Հայաստանում գնաճը ցածր է, դրամի փոխարժեքը՝ կայուն, իսկ մակրոտնտեսական վիճակը կայուն է:
Թերեզա Դաբան Սանչեսը հույս է հայտնել, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հաշվի կառնվեն 2014-ի բացթողումները: Նշվել է, որ ԱՄՀ-ն Հայաստանում «ֆինանսական աջակցության», «տեխնիկական զինման» և «քաղաքական հաղորդակցության» եռամյա ծրագիր է իրականացնում, որի համար տրամադրվել է 130 միլիոն դոլար: «Մենք պարբերաբար ստուգումներ ենք կատարում: Այս տարի մեր կանխատեսած տնտեսական աճը չգրանցվեց: Հուսանք` մյուս տարի նույնը չի կրկնվի»,- ասել է Թերեզա Դաբան Սանչեսը: ԱՄՀ-ի հաջորդ ստուգումը նախատեսված է գալիք տարվա մարտ ամսին:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ